Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը մասնակցեց «Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին»

Նոյեմբերի 25, 2019

Ս/թ նոյեմբերի 22-ին «Գլոբալ ձեռներեցության շաբաթվա» 2019 թվականի միջոցառումների շրջանակում "CareerLab"-ը ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպել էր «Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառ», որին իր մասնակցությունն էր բերել նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը:

Կենտրոնն իր գեղեցիկ տաղավարով հնարավորություն տվեց այցելուներին ծանոթանալու առաջարկվող առկա, հեռակա և հեռավար կրթական ծրագրերին: Ներկայացվեցին միջազգային այն գործընկեր համալսարանները, որոնց հետ Կենտրոնը համատեղ իրականացնում է միջազգային կրթական ծրագրեր:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և զբաղվածության բաժնի պետ Ա. Շահազիզյանը ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսիին ներկայացրեց Կենտրոնի առաքելությունը, առաջարկվող մագիստրոսական և ասպիրանտական կրթության հնարավորությունները, նվիրեց կենտրոնի հրատարակած գիտական հոդվածների ժողովածուն:

Գիտակրթական միջազգային կենտրոնը, մասնավորապես հանրային կապերի և զբաղվածության բաժինը անչափ կարևորում են նմանատիպ միջոցառումների իրականացումը և հատուկ շնորհակալություն են հայտնում միջոցառման կազմակերպիչներին: