Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը մասնակցեց հոգեբանական վերնիսաժ էքսպոյին

Մայիսի 20, 2017

Մայիսի 19-ին ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ ընդհանուր հոգեբանության ամբիոնի կողմից կազմակերպվող «Հոգեբանական վերնիսաժ» խորագրով ամենամյա միջոցառումը։ Արդեն ավանդույթի վերածված ամենամյա PSYEXPO-ի շրջանակներում հոգեբանական և ոչ հոգեբանական կազմակերպությունները տարբեր տաղավարներով ներկայացրեցին իրենց ծառայությունները։ Էքսպոյին  ներկայացված էին շուրջ 25 հոգեբական կենտրոններ և կրթական համակարգեր։ Միջոցառմանը հրավիրված էին  ոլորտի գործատուներ, ովքեր ուսանողներին նաև աշխատանքի առաջարկներ էին կատարում։ Այս տարի իր մասնակցությունն ունեցավ նաև ՀՀ ԳԱԱ  Գիտակրթական միջազգային կենտրոնը` ներկայանալով առանձին տաղավարով։ Ներկայացվեց ոչ միայն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնը և տարբեր մասնագիտությունները, այլ նաև Հայաստանում առաջին անգամ իրականացվող հեռավար մագիստրոսական կրթությունը` «Գործարար վարչարարություն» մասնագիտությամբ, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց «Հոգեբանական վերնիսաժ»-ի մասնակիցների շրջանակներում: