Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը՝ «EURAXESS` գիտնականները շարժման մեջ» եվրոպական ցանցի կոնտակտային կազմակերպություն

Հունիսի 23, 2020

«EURAXESS` գիտնականները շարժման մեջ» ցանցը Եվրահանձնաժողովի առանցքային նախաձեռնություններից է, նպատակ ունենալով նպաստել գիտնականների շարժողությանը և կարիերայի զարգացմանը՝ ըստ այդմ, խթանելով եվրոպական գիտական տարածքի զարգացումը: EURAXESS ցանցի հիմնական նպատակն է դյուրինացնել գիտնականների համաեվրոպական շուկայի ձևավորման գործընթացը` տրամադրելով անվճար տեղեկատվական ծառայություններ և բարձրորակ աջակցություն գիտնականների կարիերայի առաջընթացին նպաստելու համար:

EURAXESS-ը ավելի քան 45 երկրներում գործող և մոտ 500 գիտահետազոտական և կրթական կազմակերպություններ ներառող համաեվրոպական ցանց է: 2020թ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը դարձավ EURAXESS –ի կոնտակտային կազմակերպություն, որի հիմնական գործառույթներն են`

  • Տվյալ կազմակերպությունում և ՀՀ-ում գիտական կարիերայի զարգացման հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության և օժանդակության տրամադրում:
  • ՀՀ-ում աշխատելու և ապրելու ցանկություն ունեցող արտասահմանյան գիտնականներին, ինչպես նաև նրանց ընտանիքներին բազմակողմանի գործնական աջակցության տրամադրում:
  • ՀՀ վերադարձող գիտնականների ավելի դյուրին վերաինտեգրման նպաստում և կարիերայի զարգացման հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովում:
  • EURAXESS –ի կայքի միջոցով համապատասխան տեղեկատվության տարածում:


Ծրագրի հայկական ցանցի մասին՝ https://www.euraxess.am/armenia/armenian-network