«Տուրիզմի կառավարում» ամբիոնի ուսանողների առաջին գործնական պարապմունք
Դեկտեմբերի 1, 2015
2015 թ. նոյեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Տուրիզմի կառավարում» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներն իրենց առաջին գործնական պարապմունքն անցկացրին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ամբիոնի դասախոս, դոցենտ Զարուհի Հայրյանի ղեկավարությամբ:
Գործնական պարապմունքի հիմնական նպատակներն էին.
- ընդհանուր ծանոթացում Թբիլիսիի տուրիստական ենթակառուցվածքներին,
 - այցելություն Սուրբ Գևորգ և Էջմիածին եկեղեցիներ,
 - այցելություն նկարիչ-քանդակագործ Զ. Ծերեթելիի թանգարան,
 - «Հյուրանոցային գործ» թեմայով դասընթաց «Մարիոթ Թբիլիսի» հյուրանոցում,
 - այցելություն Մցխեթա քաղաքի առողջարան և ծանոթացում տեղի պատմամշակութային ներուժին:
 
Թբիլիսիում  ուսանողները կատարեցին գիդ-էքսկուրսավարի աշխատանքը: Նրանցից յուրաքանչյուրն ուներ որոշակի հանձնարարական` ներկայացնել քաղաքի այս կամ այն տուրիստական ենթակառուցվաածքը: Էքսկուրսիաների հիմնական վայրերն  էին  քաղաքի կենտրոնը, Շ. Ռուսթավելու հրապարակն ու հուշարձանը, Սայաթ-Նովայի և Մանթաշևի հուշարձանները, Սուրբ Գևորգ և Էջմիածին եկեղեցիները,  Հավլաբար փողոցը:
«Մարիոթ Թբիլիսի» հյուրանոցի աշխատակիցները ուսանողներին ծանոթացրին հյուրանոցի ծառայություններին ու հյուրանոցային համարների տարբեր տեսակներին:
Այս ուղևորությունը, լինելով կրթական-մշակութային,  կրոնական և գաստրոնոմիկ  տուրիզմի համակցում, համալրեց ուսանողների գիտելիքները և մասնագիտական էքսկուրսիաների  անցկացման առաջին քայլը դարձավ:
