Գլխավոր էջ





Իրավաբանական գրքերի ցուցահանդես-վաճառք

Փետրվարի 21, 2020

ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հանրային կապերի և զբաղվածության բաժնի նախաձեռնությամբ ս/թ փետրվարի 18-ին ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի ցուցասրահում կազմակերպվեց Արդարադատության նախարարության հրատարակած իրավաբանական գրքերի ցուցահանդես-վաճառք: Ներկայացվեց տասը անուն իրավաբանական գիրք, մասնավորապես՝ «ՀՀ Սահմանադրություն», «Դատական օրենսգիրք», «Վարչական օրենսգիրք», «Քրեական օրենսգիրք», «Հարկային օրենսգիրք», «Աշխատանքային օրենսգիրք» և այլն: Միջոցառմանը մասնակցեցին ինչպես ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի իրավագիտության և հարակից մասնագիտությունների ուսանողները, այնպես էլ ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի աշխատակիցները:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում ևս շարունակել նմանատիպ ցուցահանդեսները և ուսանողների համար հնարավորություն ստեղծել շուկայականից ցածր գնով իրավաբանական գրքեր գնել: