Գլխավոր էջ





ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՖՐԱՆՉԵՍԿՈ ԼՈՒԻՋԻ ԳԱՏՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՐԱԶՄՈՒՍ+ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հունիսի 14, 2023

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում 2023 թվականի հունիսի 13-ին ՀՀ փաստաբանների պալատ է այցելել Իտալիայի Տուշիայի համալսարանի ԵՄ իրավունքի պրոֆեսոր, Լուվենի կաթոլիկ համալսարանի գիտաշխատող, իրավաբանական գիտությունների թեկնածու, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի օգնական Ֆրանչեսկո Լուիջի Գատտան:

Ֆրանչեսկո Լուիջի Գատտան հանդիպում է և առանձնազրույց է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ իրավագիտության ամբիոնի վարիչ, ի.գ.թ. Սիմոն Բաբայանի հետ:

Այնուհետև այցելության շրջանակներում Ֆրանչեսկո Լուիջի Գատտան ՀՀ փաստաբանների պալատում հանդիպել է հայ փաստաբաններին և ԳԿՄԿ իրավագիտության ամբիոնի դասախոսներին, կարդացել դասախոսությոն ՄԻԵԴ դիմելու ընթացակարգերի և առկա գործերի մասին:

Նա պատասխանել է հայ գործընկերներին հուզող բոլոր հարցերին՝ տալով սպառիչ պատասխաններ: Քննարկումն ընթացել է անգլերեն լեզվով:

Հանդիպման ավարտին հայ գործընկերները շնորհակալություն են հայտնել Ֆրանչեսկո Լուիջի Գատտային՝ Հայաստան կատարած այցի և արդյունավետ հանդիպման համար:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին