Գլխավոր էջ





Էրազմուս+. իրադարձություններ ԳԿՄԿ-ում

Մայիսի 13, 2019

Ս. թ. մայիսի 10-ին էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի շրջանակներում ԳԿՄԿ-ում տեղի ունեցան մի շարք իրադարություններ: Նախևառաջ՝ Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը և Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Նարինե Մանուկյանը ներկայացրին Դոմբրովա Գուրնիչա և Կրակովի մանկավարժական համալսարաններ կատարած գործուղումների հաշվետվությունները, ձեռք բերված արդյունքները և տեսլական, թե ինչպես ընդլայնել համագործակցությունը տվյալ համալսարանների հետ: Այնուհետև՝ Կրակովի մանկավարժական համալսարանի ներկայացուցիչ Յոհաննա Զավիշսկան ներկայացրեց համալսարանը ԳԿՄԿ վարչակազմի համար՝ քննարկելով հետագա համագործակցության ուղիները:

Հանդիպման վերջում Յոհաննա Զավիշսկան սեմինար-վերապատրաստում անցկացրեց օտար լեզուների ամբիոնի դասախոսական կազմի համար՝ ներկայացնելով մասնագիտական անգլերենի ուսուցման խնդիրները, մեթոդաբանությունը և լուծման ուղիները բնական գիտություններում: