Գլխավոր էջ





Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի մրցույթ՝ Լիլի համալսարան, Ֆրանսիա

Մարտի 1, 2021

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Երկրաբանության» ամբիոնի առաջին կուրսի ուսանողները հնարավորություն ունեն 2021-2022 ուս․տարվա առաջին և երկրորդ կիսամյակները ուսանել Լիլի համալսարանում:

Մասնակցության համար անհրաժեշտ է՝

  • Լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Երկրաբանության» ամբիոնի  առաջին կուրսի ուսանող,
  • Տիրապետել անգլերեն լեզվին՝ Լեզուների իմացության եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան,


Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մարտի 15-ը ներառյալ՝ arusyak.harutyunyan@isec.am և lilit.sargsyan@isec.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/ ՝

  • Հետաքրքրության (cover or motivation letter) նամակ անգլերեն լեզվով(հիմնավորել, թե ինչու եք ցանկանում ուսանել Լիլի համալսարանում)
  • Ինքնակենսագրություն անգլերեն լեզվով (Europass ձևաչափ`(https://europass.cedefop.europa.eu/)
  • Անգլերեն լեզվի հավաստագիր*
  • Առաջադիմության տեղեկանք (ընթացիկ ՄՈԳ)
  • Անձնագրի պատճե


Փաստաթղթային փուլը հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց:

*Անգլերեն լեզվի հավաստագիր չունենալու դեպքում հարցազրույցն անցկացվելու է անգլերեն լեզվով:

Ուսուցման լեզուն՝ անգլերեն:

Ուսանողին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 530 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:

Լիլի համալսարանի վեբկայքը՝ https://www.univ-lille.fr/etudes/decouvrir-loffre-de-formation/

Անգլերեն դասընթացների ցանկը՝ https://international.univ-lille.fr

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: