Գլխավոր էջ





Արդյունավետ համագործակցություն Բոլոնիայի համալսարանի հետ

Հունիսի 26, 2019

Ս. թ. հունիսի 24-ին ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի դասախոս Կարոլինա Սահակյանը ներկայացրեց Էրազմուս+ միջազգային կրեդիտային ծրագրի շրջանակներում Բոլոնիայի համալսարան (Իտալիա) կատարած գործուղուման հաշվետվությունը և ձեռք բերված արդյունքները: Կարոլինա Սահակյանը մանրամասն ներկայացրեց Բոլոնիայի համալսարանում կարդացած դասախոսությունները, դրանց բնույթը, ուսանողների և դասախոսների հետաքրքրվածությունը թուրքագիտության և թուրքերենի նկատմամբ: Այնուհետև Իտալիայի Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Ջուզեպպե Չեչերեի, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պգ.դ. Ռուբեն Սաֆրաստյանի, ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի վարիչ պ.գ.թ. Ռոբերտ Ղազարյանի, ԳԿՄԿ արտաքին կապերի բաժին պետ Արուսյակ Հարությունյանի հետ միասին քննարկեցին հետագա համագործակցության հնարավոր ուղիները` նպատակ ունենալով խորացնել առկա համագործակցությունը: Կողմերը համաձայնության եկան մեկնարկել հայ-իտալական տարեգրքի հրատարակումը՝ նվիրված մերձավորարևելյան տարածաշրջանի պատմության հարցերի ուսումնասիրությանը: