Գլխավոր էջ





Այցելություն Գյումրի

Մայիսի 2, 2017

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի  «Տուրիզմի կառավարում»  մասնագիտության մագիստրանտները դոցենտ Զ. Հայրյանի ղեկավարությամբ ապրիլի 30-ին տուրիստական ենթակառուցվածքի հետազոտման նպատակով այցելեցին Գյումրի:
Մագիստրանտները այցելեցին «Ալեքսանդրոպոլ», «Բեռլին», «Նանե» հյուրանոցներ, որտեղ ադմինիստրատորները ծանոթացրին հյուրանոցային համարներին, պատմեցին հիմնական և լրացուցիչ ծառայությունների մասին: Այցելեցին նաև «Պատվի բլուր», թանգարաններ, հասարակական սննդի վայրեր, ձեռնարկություններ, եկեղեցիներ, թեմատիկ պուրակներ, ինչը հնարավորություն տվեց կատարել SWOT-վերլուծություն՝ Գյումրիի զբոսաշրջության հետագա զարգացման համար: