Գլխավոր էջ





Հեռավար կրթության ոլորտում խորհրդատուների հանդիպում

Օգոստոսի 1, 2016

Ս.թ. հուլիսի 27-ին տեղի ունեցավ «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի շրջանակներում ընտրված անհատ խորհրդատուների հանդիպումը՝ ծրագրի ընթացքը և խորհրդատվական աշխատանքների մեկնարկը քննարկելու նպատակով: Ծրագրի ղեկավար, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը և ծրագրի համակարգող, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը ողջունեցին խորհրդատուներին և կարևորեցին նրանց կողմից համապատասխան կարգերի մշակումը, որը կապահովի հեռավար կրթության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթանորմատիվային հենքը և  հնարավորություն կընձեռի դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ հեռավար ձևաչափով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու համար: Ծրագրի ընթացքում անհատ խորհրդատուները մասնավորապես մշակելու են հետևյալ կարգերը՝ հեռավար կրթության մեթոդաբանական ուղեցույց, հեռավար կրթության ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ, հեռավար կրթության որակի ապահովման ներբուհական չափանիշներ, համատեղ դիպլոմների շնորհման կարգ և այլ ընթացակարգեր, որոնք կարող են օրինակելի նմուշ ծառայել մյուս բուհերի համար հեռավար կրթության իրականացման դեպքում: Ծրագրի ընթացքում նաև թարգմանվելու է Մուդլ հեռավար ուսուցման հարթակը: