Գլխավոր էջ





Ախտահանման աշխատանքներ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում

Մարտի 15, 2020

Այսօր ԳԱԱ ԳԿՄԿ-ում առավոտվանից եռուզեռ էր: Աշխատանքի էր եկել Կենտրոնի տեխնիկական ողջ անձնակազմը։ Հատուկ նյութով ախտահանվեց Կենտրոնի շենքը, ամենայն մանրամասնությամբ մաքրվեցին լսարանները, սանհանգույցները, աշխատասենյակները, վերելակները, ձեռքով շփվելու հավանական բոլոր մակերեսները։