Գլխավոր էջ





Դավիթ Պիպոյանը՝ Radio Unitus-ի ուղիղ եթերում

Մայիսի 25, 2017

Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Տուշայի համալսարանի միջև իրականացվող Erasmus+ KA107 շարժունության ծրագրով ս/թ մայիսի 22-ից ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակությունը այցով գտնվում է Տուշայի համալսարանում (Իտալիա):
Մայիսի 23-ին Տուշայի համալսարանի ռադիոն (Radio Unitus) հյուրընկալեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոս Դավիթ Պիպոյանին: Եթերի ընթացքում նա պատմեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Տուշայի համալսարանի միջև իրականացվող Erasmus+ KA107 շարժունության ծրագրի, Հայաստանի Հանրապետության և Իտալիայի միջև համագործակցության շրջանակների, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների և ԳԿՄԿ-ի միջև կապերի մասին, ներկայացրեց Erasmus+ շարժունության ծրագրով ընձեռված հնարավորությունները:
Դավիթ Պիպոյանը բոլորին հրավիրեց մայիսի 25-ին Տուշայի համալսարանի ռեկտորատում կայանալիք Հայկական օրվան, որտեղ կներկայացվեն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը և հայկական մշակույթը: