Գլխավոր էջ





Կրակովի մանկավարժական համալսարանի աշխարհագրության և կենսաբանության ֆակուլտետի դասախոս Յոհաննա Զավիշսկան՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում

Մայիսի 7, 2019

Ս. թ. մայիսի 6-ին ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում տեղակայված ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնում տեղի ունեցավ Կրակովի մանկավարժական համալսարանի աշխարհագրության և կենսաբանության ֆակուլտետի դասախոս Յոհաննա Զավիշսկայի հետ հանդիպումը և մասնագիտական դասախոսությունը:

Հանդիպման ընթացքում Յոհաննա Զավիշսկան ներկայացրեց ներածական տեղեկատվություն՝ Կրակովի մանկավարժական համալսարանի մասին, ինչպես նաև կարդաց մասնագիտական դասախոսություն՝ հիդրոմորֆոլոգիական որակը՝ որպես լեռնային գետերի էկոլոգիական կարգավիճակի առանցքային տարր (Լեհական Կարպատներ), թեմայով:

Նույն օրը նաև հանդիպում տեղի ունեցավ Էրազմուս+ ազգային գրասենյակում՝ քննարկելու հայ-լեհական համագործակցության խթանման և դիվերսիֆիկացման ուղիները: