Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ում դասընթացների համեմատական վերլուծությունը ընթացքի մեջ է

Մայիսի 31, 2019

Ս. թ. մայիսի 31-ին տեղի ունեցավ «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագրի արդիականացվող և նորովի զարգացվող առարկաների պատասխանատու կատարողների հերթական հանդիպումը: Հանդիպման ընթացքում պատասխանատու դասախոսները ներկայացրին իրենց լրացած ձևաչափը և առկա հարցադրումները: Խոսվեց նաև առարկաների համեմատական վերլուծության իրականացման գործընթացի լիարժեք իրագործման համար եվրոպացի գործընկերների տրամադրած տեղեկատվության կարևորություն մասին: Քննարկվեց ուսումնական գործընթացի վերանայման անհրաժեշտությունը՝ այն եվրոպական լավագույն փորձին առավելագույնս մոտեցնելու միտումով: