Գլխավոր էջ





Համաուսանողական հավաք ԳԿՄԿ-ում

Նոյեմբերի 29, 2018

Կարևորելով կրթության դերը ժամանակակից աշխարհում, երիտասարդության մասնակցությունը հանրային գործընթացներին և ուսանողների առավելագույն առնչությունը կրթական գործընթացներին ՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Շրջանավարտների հետ կապի և զբաղվածության բաժնի և մագիստրոսական խորհուրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ԳԿՄԿ համաուսանողական հավաք, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, առաջարկները, ակնկալվող սպասելիքները։ Քննարկվեցին վարչական աշխատակազմին դիմելու լավագույն տարբերակները, վերջիններիս կողմից դասընթացների վերահսկողությունը, ինչպես նաև ուսանողների զբաղվածության խնդրի ապահովումը տարբեր փոխհամագործակցությունների միջոցով: Ներկայացվեց ԳԿՄԿ յուրաքանչյուր ուսանողի անվանական էլեկտրոնային հասցեի տրամադրման նախագիծը և քննարկվեց դրա կիրառման արդյունավետությունը՝ կրթության որակը բարձրացնելու նպատակով: