Գլխավոր էջ





ԳԿՄԿ իրավագետներին ու դեղագետներին հանձնեցին իրենց ավարտական դիպլոմները

Ապրիլի 10, 2023

Ս.թ. ապրիլի 10-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ «Իրավագիտություն» և «Դեղագործական քիմիա» ամբիոնների առկա ուսուցման մագիստրատուրայի 2022-2023 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:

Այս հիշարժան օրվա առթիվ իր ողջույնի և բարեմաղթանքի խոսքը հղեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը, ով շնորհավորելով շրջանավարտներին՝ հույս հայտնեց, մշտապես բարձր կպահեն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի հեղինակությունը, քանի որ այն կարևոր դերակատարում է ունեցել իրենց մասնագիտական առաջընթացի ապահովման գործընթացում, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց պրոֆեսորադասախոսական անձնակազմին նվիրված աշխատանքի և ներդրված ջանքերի համար: «Վստահ եմ, որ ձեզանից շատերը կվերադառնան մեր Կենտրոն որպես գործընկերներ և ձեռքբերած գիտելիքները կփոխանցեն հաջորդ սերունդներին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և մաղթում մասնագիտական ձեռքբերումներ և նորանոր նվաճումներ», - իր խոսքը եզրափակեց Կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ իրավագիտության ամբիոնի վարիչ Սիմոն Բաբայանը նույնպես շնորհավորեց շրջանավարտներին՝ ընդգծելով, որ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն միշտ աչքի է ընկել ուսումնական գործընթացի կազմակերպման որակյալ մոտեցմամբ, ինչի վառ ապացույցն է տարբեր ոլորտներում Կենտրոնի շրջանավարտների մեծ պահանջարկը: Այնուհետև Ս. Բաբայանը շրջանավարտներին հանձնեց ավարտական դիպլոմները՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք և մասնագիտական հաջողություններ:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին