Գլխավոր էջ





Հայաստանը սկսվում է սահմանամերձ գյուղից

Դեկտեմբերի 27, 2017

Ավանդույթ դարձած կերպով, արդեն 8-րդ տարին, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի շրջանավարտների հետ կապի և զբաղվածության բաժինը Հայ եկեղեցու երիտասարդաց միավորման և էթիկայի դպրոցի հետ համատեղ կազմակերպում է բարեգործական ծրագիր Հայաստանի տարբեր հեռավոր և սահմանամերձ գյուղերում: Այս տարի ծրագիրն իջևանեց Տավուշի մարզում՝ հագուստի և սննդի կապոցներ տրամադրելով Տավուշի մարզի տարբեր գյուղերի անապահով ընտանիքներին, նվերներ 80-ից ավել երեխաներին: Հյուրերն իրենց հետ տարել էին նաև Ձմեռ պապին , ձյունանուշին , աճպարարին, ովքեր տոնի վերածեցին բնակիչների առօրյան: «Վստահ լինելով, որ Հայաստանը սկսվում է սահմանամերձ գյուղից՝ մեր նպատակն էր ամանորյա տոներից առաջ մի փոքր ժպիտ պարգևել այն հեռավոր գյուղերի բնակիչներին, ովքեր հեռու են գտնվում քաղաքամայր Երևանից: Մեզանից յուրաքանչյուրը՝ իր փոքր վերաբերմունքով, պարզապես պարտավոր է մշտապես աջակիցը լինելու սահմանում ամեն օր թշնամու գնդակի հետ կռիվ տվող գյուղացուն: Շնորհակալությում եմ ցանկանում հայտնել ծրագրի բոլոր աջակիցներին, Մոդա-միո խանութների ցանցին»,-նշում է ծրագրի կազմակերպիչ, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ շրջանավարտների միավորման և զբաղվածության բաժնի պետ Ազնիվ Շահազիզյանը: