Գլխավոր էջ





ARMDOCT ծրագրի հայաստանյան գործընկերների հերթական հանդիպումը ԳԿՄԿ-ում

Հունիսի 21, 2023

Հունիսի 21-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ Գիտակրթական միջազգային կենտրոնի և Եվրասիա միջազգային համալսարանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը՝ ARMDOCT ծրագրի շրջանակներում համագործակցային դոկտորական դպրոցի ստեղծման և հետագա աշխատանքների կարգավորման հարցերի քննարկման նպատակով:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը, որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը, տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Նարինե Մանուկյանը, ԵՄՀ ռազմավարական նախագծերի ղեկավար Արևիկ Օհանյանը, իրավագիտության ամբիոնի վարիչ Աննա Խվորոստյանկինան և ԵՄՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մելքոնյանը:

Հանդիպման ընթացքում քննարկեց համագործակցային դոկտորական դպրոցի իրավակարգավորման հիմքերը, բարձրագույն կրթության երրորդ մակարդակում համատեղ կրթական ծրագրի բաղադրիչները, ծրագրով նախատեսվող առարկայացանկը և այլ ընթացիկ հարցեր: Քննարկման առանցքային հարցերից մեկն էլ ԵՄՀ-ի հետ կնքվելիք համագործակցության հուշագրի բովանդակային հատվածի քննարկումն էր:

Հիշեցնենք, որ ARMDOCT ծրագիրը նպատակ ունի եվրոպական գործընկեր բուհերի ներկայացուցիչների օժանդակությամբ՝ ներդնել և զարգացնել դոկտորական (բարձրագույն կրթության երրորդ մակարդակ) կրթական ծրագրեր Հայաստանում:

Դոկտորական դպրոցների և ARMDOCT ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ ինչպես ԳԿՄԿ նորություններ բաժնում, այնպես էլ ARMDOCT ծրագրի պաշտոնական կայքում՝ https://armdoct.com/:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին