Գլխավոր էջ





ARMDOCT ծրագրի ամփոփիչ համաժողովը կկայանա Երևանում

Հոկտեմբերի 13, 2023

Ս.թ. հոկտեմբերի 13-ին կայացավ ARMDOCT ծրագրի ազգային համակարգողների առցանց հանդիպումը, որին մասնակցում էին նաև ԿԳՄՍ նախարարութան ներկայացուցիչները։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել ծրագրի հայաստանյան գործընկեր բուհերի
կողմից աշխատանքային չորրորդ փաթեթով նախատեսված ասպիրանտական համատեղ կրթական ծրագրերի գործարկման ընթացքը, կառուցվածքը, գործունեության ծրագիրը, ինչպես նաև հիմնական մարտահրավերները: Բուհերի ներկայացուցիչները քննարկման ընթացքում նշեցին, որ կրթական ծրագրերի գործարկմանը վերաբերող հիմնական խնդիրները կապված են դոկտորական ծրագրերի նոր մանագիտացումների դասիչների, ինչպես նաև մի շարք այլ ընթակարգային և իրավական հարցերի հետ: Քննարկման արդյունքում որոշում ընդունվեց խնդիրները գրավոր ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն համապատասխան լուծումներ ստանալու նպատակով:

Ծրագրի ԳԿՄԿ համակարգող, դեկան Ատոմ Մխիթարյանը տեղեկացրեց, որ ԵՄՀ-ի հետ շուտով կգործարկվի բարձրագույն կրթության երրորդ մակարդակի համատեղ
կրթական ծրագիրը՝ «Կայուն զարգացում» ընդհանուր խորագրով։

ARMDOCT ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 1-3-ը
Երևանում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, որին կմասնակցեն ինչպես եվրոպական գործընկեր համալսարանների, այնպես էլ ՀՀ գիտակրթական համայնքի և բուհերի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ ԵՄ Էրազմուս+ կարողությունների զարգացման եռամյա ARMDOCT (Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի,
արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան) ծրագիրը կավարտվի 2024 թվականի հունվարին։

Ծրագրի նպատակն է բարեփոխել դոկտորական
կրթությունը Հայաստանում՝ Զալցբուրգի սկզբունքներին համահունչ և ազգային քաղաքականության, իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին