Գլխավոր էջ





Եվս մեկ ծրագրային ուղենիշ. ստորագրվել են ERLEP համաձայնագրերը

Մայիսի 28, 2020
Էրազմուս+ Մենվիպրո՝ ««Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» ծրագրի շրջանակներում, գրանցվել է ևս մեկ ուղենիշ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, որտեղ տեղակայված է միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական եզակի լաբորատորիան (ERLEP), և ծրագրային գործընկեր համալսարանները՝ Գավառի պետական համալսարանը (ՀՀ), Իլյայի պետական համալսարանը և Վրաստանի համալսարանը (Վրաստան) կնքել են հետազոտական ենթակառուցվածքների հասանելիության համաձայնագրեր, համաձայն որոնց ԳԿՄԿ-ն իր գործընկեր բուհերին տրամադրում է իրավունք կատարել հետազոտություններ, գիտական փորձեր միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական լաբորատորիայում՝ կրթության և ուսուցման նպատակով, մինչդեռ գործընկեր բուհերը, լինելով Էրազմուս+ Մենվիպրո կոնսորցիումի մաս, իրավունք ունեն օգտագործել սարքավորումները մշակված/փոփոխված ուսումնական պլանների շրջանակներում կրթական գործողություններ իրականացնելու նպատակով:
Հիշեցում. Էրազմուս+ Մենվիպրո ծրագրի շրջանակներում, բնապահպանական կրթությունը կտրուկ արդիականացնելու նպատակով ծրագրի շրջանակներում ստեղծվում է միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական եզակի լաբորատորիա, որտեղ կիրականացվեն ուսանողական, արտաքին շահառուների հետ համագործակցային տարբեր նախագծեր։ Բնապահպանության ոլորտում միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական լաբորատորիան ծրագրի հիմնական շոշափելի արդյունքներից է, որը տարիներ շարունակ սահմանելու է հետբուհական կրթության որակի չափանիշները: Ավելին՝ լաբորատորիան հասանելի կդարձնի ժամանակակից լաբորատորայի ենթակառուցվածքները և հնարավորություն կտա իրականացնելու տարբեր նախագծեր համալսարանների և արտաքին շահառուների միջև: