Գլխավոր էջ





Համագործակցության նոր հուշագիր AFISHE ծրագրի շրջանակներում

Դեկտեմբերի 6, 2023

Ս.թ. դեկտեմբերի 6-ին կնքվեց համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և «Սևանի իշխան» ՓԲԸ-ի միջև AFISHE ծրագրի շրջանակներում ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտներում միասնական կրթական և հետազոտական գործունեություն իրականացնելու համար:

Նշենք, որ «Սևանի իշխան» ընկերությունն իրականացնում է Սևանի իշխանի մանրաձկան արտադրության, ձկան վերամշակման, պատրաստի արտադրանքի մարքեթինգի և վաճառքի հետ կապված գործառույթները Հայաստանի տարածքում և արտերկրում: Ընկերությունը նաև իրագործում է Հայաստանում բուծված ծիածանախայտ իշխանի և թառափի վերամշակման և իրացման հետ կապված բոլոր գործառույթները:

Համատեղ փոխգործակցությունը նպատակաուղղված է նաև բուհ-ձեռնարկություն համագործակցության ամրապնդմանը՝ նպաստելով գիտահետազոտական և էկոլոգիայի վրա հիմնված գործողությունների իրականացմանը և բարձրացնելով ակվակուլտուրայի ու ձկնային տնտեսությունների գործառնական արդյունավետությունը:

«Սևանի իշխան» ընկերության հետ համագործակցությունը կծառայի նաև որպես արդյունավետ հարթակ «Ձկնային տնտեսություն» մասնագիտությամբ ուսանողների գիտաարտադրական պրակտիայի իրականացման, մագիստրոսական ծրագրերի համար ուսումնական պլանների և վերջնարդյունքների մշակման և կատարելագործման համար, որոնք կհամապատասխանեն աշխատաշուկայի և ժամանակակից հասարակության պահանջներին։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին