Գլխավոր էջ





30 Նմբ

Մեկնարկել է «Էրազմուս+» ծրագրի 2022 թ. առաջարկների ներկայացման մրցույթը

Նոյեմբերի 30, 2021

Եվրահանձնաժողովը սկսել է «Էրազմուս+»-ի շրջանակում 2022 թ. առաջարկների ներկայացման մրցույթը և տարեկան աշխատանքային ծրագրի ընդունումը (https://erasmus-plus.ec.europa.eu/.../2022-annual-work...):

«Էրազմուս+»-ը շարունակում է արտերկրում ուսման, պրակտիկայի, ուսանողական և դասախոսական անձնակազմի փոխանակման հնարավորություններ ընձեռել և համագործակցել տարբեր համալսարանների հետ՝ կրթության, վերապատրաստումների, երիտասարդության և սպորտի տարբեր ոլորտներում:

«Էրազմուս+» շարժունակության և համագործակցության ծրագրերը խթանում են ակտիվ քաղաքացիական ներգրավվածությունն ու ավելի մեծ մասնակցությունը ժողովրդավարական կյանքում:

Համագործակցության համար մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ՝ https://erasmusplus.am/.../erasmusinternational-2022...:

Մասնակցության և ֆինանսավորման մանրամասն պայմանները կարող եք գտնել «Էրազմուս+» ծրագրի ուղեցույցում, որը հասանելի է այստեղ՝ https://erasmus-plus.ec.europa.eu/.../erasmusplus...: