Էրազմուս+ ծրագրի Միջազգային կրեդիտային շարժունության գործողության դիմումների ներկայացման երկրորդ փուլ
Հունիսի 27, 2016Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության դիմումների ընդունման առաջին փուլի արդյունքում ավելացած դրամական միջոցներով պայմանավորված՝ տասը Ազգային գործակալություններ որոշել են բացել դիմումների ընդունման երկրորդ փուլ Արևելյան գործընկերության երկրների համար 2016 թ. մրցույթի ներքո: Ընդհանուր հասանելի բյուջեն 1.8 մլն. եվրո է, որը կֆինանսավորի մոտ 500 լրացուցիչ շարժունություն:
Դիմումների ներկայացման երկրորդ փուլի վերջնաժամկետն է 2016 թ. սեպտեմբերի 15-ը` ժամը 12:00 (բրյուսելյան ժամանակով): Ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատություն իրավասու է մասնակցել մրցույթին:
Ծրագրային երկրները թվարկված են ստորև բերված աղյուսակում՝
|
Ծրագրային երկիր |
Հասանելի գումար |
|
Խորվաթիա |
€ 104,486 |
|
Դանիա |
€ 160,294 |
|
Ֆինլանդիա |
€ 130,771 |
|
Մակեդոնիա |
€ 7,816 |
|
Իսլանդիա |
€ 52,214 |
|
Իռլանդիա |
€ 262,000 |
|
Լատվիա |
€ 2,597 |
|
Մալթա |
€ 29,630 |
|
Հոլանդիա |
€ 292,164 |
|
Միացյալ Թագավորություն |
€ 1,063,795 |
Հիշեցնում ենք, որ դիմորդը պետք է լինի բարձրագույն ուսումնական հաստատություն (բուհ), որը գրանցված է վերոնշյալ երկրներում: Բուհը պետք է դիմի իր իսկ երկրի ազգային գործակալություն (Արևելյան գործընկերության երկրի իր գործընկեր համալսարանի անունից)՝ ուղարկելու կամ ընդունելու ուսանողներ և/կամ աշխատակիցներ ուսումնառության, դասավանդման կամ վերապատրաստման համար: Դիմող բուհը պետք է ունենա Բարձրագույն կրթության Էրազմուսի կանոնադրություն:
