Գլխավոր էջ





11 Փտր

Նեյրոմարքեթինգին նվիրված գործնական սեմինար ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում

Փետրվարի 11, 2020

Ս/թ փետրվարի 15-17-ը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի ուսանողները Հայաստանում ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետի ուսանողների հետ նեյրոմարքեթինգին նվիրված գործնական սեմինար կանցկացնեն Կենտրոնում: Սեմինարի ընթացքում նրանք գիտափորձեր կկատարեն՝ կիրառելով EGG, GSR, eye-tracker մեթոդները՝ հաստատելու կամ հերքելու համար մի շարք վարկածներ: Գործնական սեմինարի վերջնական նպատակն է ստեղծել SEO-ի նոր ճյուղ՝ SEPO (Search Engine Psychological Optimization):

Գործնական սեմինարին մասնակցել ցանկացող ուսանողները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/1VBaOM82zUMWTPn0bfoCpKUT6EW0RiEoh5ge-EibgVYE/viewform?edit_requested=truefbclid=IwAR0U37XZ3pjtlrjzAyBXZoFgzPWj8Te90UsfTs0qKdnD3hY_RLamsA7Hem4