Գլխավոր էջ





25 Ապր

2022-2023 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն

Ապրիլի 25, 2022

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է 2022-2023 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն`առկա ուսուցմամբ, անվճար հիմունքով հետևյալ մասնագիտություններով․



Մաթեմատիկայի ինստիտուտ
- Դիֆերենցիալ հավասարումներ, մաթեմատիկական ֆիզիկա

Մեխանիկայի ինստիտուտ – Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա,

- Տեսական մեխանիկա

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ - Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում,

– Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ

Բյուրականի աստղադիտարան - Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն

Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ - Երկրաֆիզիկա, օգտակար հանածոների որոնման մեթոդներ

Երկրաբանական գիտությունների ինստիտուտ – Ընդհանուր երկրաբանություն

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ - Լազերային ֆիզիկա,

– Կոնդենսացված վիճակի ֆիզիկա

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ- Կոնդենսացված վիճակի ֆիզիկա,

–Ակուստիկա

Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ Ռադիոֆիզիկա

ԻԿՐԱՆԵՏ ՄԿ – Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն

Քիմիակն ֆիզիկայի ինստիտուտ – Ֆիզիկական քիմիա

Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ – Անօրգանական քիմիա,

– Անօրգանական նյութերի տեխնոլոգիա

Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ – Կենսատեխնոլոգիա (հիդրոպոնիկա)

«Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ – Միկրոբիոլոգիա, կենսատեխնոլոգիա

Ֆիզիոլոգիայի ինստիտուտ –Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ – Մոլեկուրային և բջջային կենսաբանություն

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն Կենդանաբանություն, մակաբուծա­բանություն, էկոլոգիա

Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն – Երկրաբնապահպանություն

Պատմության ինստիտուտ – Հայոց պատմություն

Արևելագիտության ինստիտուտ – Համաշխարհային պատմություն

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ Հնագիտություն,

– Ազգագրություն (ազգաբանություն)

Գրականության ինստիտուտ Հայ դասական գրականություն (միջնադարյան և նոր)

Լեզվի ինստիտուտ – Հայոց լեզու

Արվեստի ինստիտուտ – Երաժշտական արվեստ,

– Կերպարվեստ․ դեկորատիվ և կիրառական արվեստ

Տնտեսագիտության ինստիտուտ – Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում

Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտՍոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն, տեսություններ, սոցիալական տեխնոլոգիաներ և գործընթացներ,

Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրա­վական ուսմունքների պատմություն

Գիտակրթական միջազգային կենտրոն – Կենսաֆիզիկա. կենսաինֆորմատիկա

Վճարովի հիմունքով
հետևյալ մասնագիտություններով

Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ

Գիտակրթական միջազգային կենտրոն - Սոցիալական հոգեբանություն,

- Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում:

Դիմումներն ընդունվում են ս.թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ (ժ.10.00-16.00)

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (Մ. Բաղրամյան 24դ, 10-րդ հարկ) ասպիրանտուրայի բաժին:
Ընդունելության քննությունը մասնագիտական առարկայից՝ հունիսի 20 -ից մինչև հունիսի 27-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել https://www.isec.am/admissions/phd/admission.html կամ զանգահարել
՝ հեռ՝ 060-62-36-01: