Գլխավոր էջ





26 Նմբ

Եվրոպական քոլեջի ակադեմիական և կրթաթոշակային ծրագրերին նվիրված առցանց հանդիպում

Նոյեմբերի 26, 2020

Սիրով հրավիրում ենք մասնակցելու Եվրոպական քոլեջի ակադեմիական և կրթաթոշակային ծրագրերի ներկայացմանը նվիրված առցանց հանդիպմանը:
Եվրոպական միությունը առաջարկում է մեծ թվով կրթաթոշակներ Եվրոպական հարևանության քաղաքականության երկրների բուհերի շրջանավարտներին` Եվրոպայի քոլեջի Բրյուգեի կամ Նատոլի Վարշավա)ամբիոններում՝ հետբուհական կրթություն ստանալու նպատակով: Վերոհիշյալ կրթաթոշակները ծածկում են ուսման, ինչպես նաև կացարանի, սննդի և ճանապարհորդության ծախսերը:

Առցանց հանդիպման օրը` 02.12.2020

Առցանց հանդիպման ժամը՝ 14:00

Հանդիպմանը կարող են մասնակցել ԳԿՄԿ մագիստրանտները և ԳԱԱ ասպիրանտները:

Հանդիպմանը գրանցվելու համար հարկավոր է մինչ ս.թ. դեկտեմբերի 1-ը ուղարկել Ձեր անունը և ազգանունը, մասնագիտությունը և կուրսը fordep@isec.am էլեկտրոնային հասցեին: Գրանցումից հետո ձեզ կտրամադրվի հանդիպման հղումը:

Եվրոպայի քոլեջի մասին

Եվրոպայի Քոլեջ ԲՈՒՀ-ը Եվրոպայի ամենահեղինակավոր համալսարաններից մեկն է հանդիսանում, որը հիմնադրվել է 1949 թվականին։ Եվրոպայի քոլեջը առաջարկում է հետբուհական ծրագիր հետևյալ մասնագիտություններով՝ 

  • Եվրոպական տնտեսական ուսումնասիրություններ (Բրյուգեի ամբիոն) 
  • Եվրոպական իրավական ուսումնասիրություններ (LLM) (Բրյուգեի ամբիոն) 
  • Եվրոպական քաղաքական և կառավարման ուսումնասիրություններ (Բրյուգեի ամբիոն) 
  • ԵՄ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ուսումնասիրություններ (Բրյուգեի ամբիոն) 
  • Անդրատլանտյան հարաբերություններ (Բրյուգեի ամբիոն) 
  • Եվրոպական միջառարկայական ուսումնասիրություններ (Նատոլինի ամբիոն)


2
021-2022 ուսումնական տարվա համար դիմումներն ընդունվում են մինչև 2021թ. հունվարի 13-ը:

Միջոցառումը կվարի Եվրոպայի քոլեջի 2020 թվականի շրջանավարտ, Քոլեջի շրջանավարտների 2020 թվականի հայաստանյան ներկայացուցիչ Անժելա Մնացականյանը:

Օգտակար հղումներ՝

https://www.coleurope.eu/

https://www.coleurope.eu/admission/scholarships/scholarships-country

https://www.coleurope.eu/admission/scholarships/scholarships-university-graduates-coming-european-neighbourhood