Գլխավոր էջ





25 Սեպ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 25, 2026

 

 

Ցանկանո՞ւմ ես զարգացնել եվրոպական նախագծերի մշակման և կառավարման հմտություններդ՝

  • Միջազգային համագործակցություն,
  • եվրոպական մասնագիտական ցանցեր,
  • դրամաշնորհային հայտերի մշակում և նախագծերի կառավարում․ այս ամենը կարող է սկսվել մեկ հնարավորությունից։

Արդեն բաց է EU-BRIDGE Pilot Academy-ի մասնակցության հայտերի ընդունումը։

Եվրոպական միության Erasmus+ CBHE ծրագրի համաֆինանսավորմամբ իրականացվող EU-BRIDGE ծրագրի Pilot Academy-ն ինտենսիվ և գործնական վերապատրաստման ծրագիր է, որը հնարավորություն կտա ձեռք բերել եվրոպական կրթական, հետազոտական և դրամաշնորհային նախագծերի մշակման ու կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։

Ի՞նչ հնարավորություն կտա Ձեզ EU-BRIDGE Pilot Academy-ն.

5 ECTS կրեդիտ
150 ժամ ընդհանուր ուսումնական ծանրաբեռնվածությամբ ծրագիր (հեռավար և առկա ձևաչափով հանդիպումներ 2 ամիս տևողությամբ)։

Իրական նախագծային աշխատանքի փորձ
Թիմային աշխատանքով կմշակենք եվրոպական նախագծային հայտ՝ Capstone Simulation ձևաչափով։

Եվրոպական ծրագրերի գործնական իմացություն
Կաշխատենք Erasmus+, Horizon Europe և եվրոպական այլ ծրագրերի տրամաբանության, մրցութային հայտերի, նախագծերի պլանավորման, բյուջետավորման, մշտադիտարկման և կառավարման գործիքների հետ։

Ճկուն ուսուցման ձևաչափ
Համակցված և առցանց դասընթացներ՝ ուսմանը կամ աշխատանքին զուգահեռ մասնակցելու հնարավորությամբ։

Մասնակցությունն ամբողջությամբ ԱՆՎՃԱՐ է:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Միջազգային միջավայր և նոր մասնագիտական կապեր
Հնարավորություն՝ աշխատելու թիմերով, փոխանակելու գաղափարներ և ձևավորելու հետագա համագործակցային կապեր։

Ո՞վ կարող է դիմել

ՀՀ բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, ասպիրանտները, երիտասարդ հետազոտողները, դասախոսները, գիտաշխատողները, միջին մասնագիտական հաստատությունների ներկայացուցիչները, բուհերի վարչական աշխատակիցները, ինչպես նաև ուսանողական կառույցների և երիտասարդական ՀԿ-ների ակտիվ ներկայացուցիչները։

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ Է ՄԻՆՉԵՎ ՀԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ը ՆԵՐԱՌՅԱԼ:

Գրանցվի՛ր այստեղ՝

tinyurl.com/Eu-Bridge-Pilot-Academy


 

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Արտահայտված տեսակետներն ու կարծիքները պատկանում են բացառապես հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության, Եվրոպական հանձնաժողովի կամ Երիտասարդության միջազգային ծրագրերի գործակալության տեսակետները։ Ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ էլ դրամաշնորհ տրամադրող մարմինը չեն կարող պատասխանատվություն կրել դրանց համար։ Դրամաշնորհային համաձայնագիր № 101237920։