Գլխավոր էջ





25 Սեպ

Ասպիրանտի Erasmus+ փոխանակման ծրագիր Լիլի համալսարանում (Ֆրանսիա)

Սեպտեմբերի 25, 2025

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Լիլի համալսարանի միջև իրականացվող Erasmus+ KA107 շարժունության ծրագիրը հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտների համար:

Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում 2025-2026 ուստարում ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտներին 5 ամիս տևողությամբ հետազոտություն իրականացնելու Լիլի համալսարանում:

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ հոկտեմբերի 7-ը ներառյալ, անգլերենով, PDF ձևաչափով (որպես մեկ pdf փաստաթուղթ) ուղարկել ստորև պահանջվող փաստաթղթերը հետևյալ էլ. հասցեին՝ ella.papikyan@isec.am:

Վերնագրում նշել “Erasmus+ 2025-2026 PhD mobility application”:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝

  • ինքնակենսագրական (ձևաչափը տե՛ս https://europass.cedefop.europa.eu/), 
  • երաշխավորագիր գիտական ղեկավարից,
  • մոտիվացիոն նամակ,
  • հետազոտական պլան,
  • տեղեկանք ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայի բաժնից։

Լիլի համալսարանի համացանցային կայքը՝  https://international.univ-lille.fr/en/ :

 

Հայտարարության սկզբնաղբյուրը՝ https://international.univ-lille.fr/en/come-to-the-university-of-lille/students/as-part-of-an-international-programme/exchange-programme-erasmus-isep/ :

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն՝ արտաքին կապերի բաժին: Հեռախոս՝ 060-62-35-98։