Գլխավոր էջ





23 Հոկ

Մագիստրանտի Erasmus + միջազգային փոխանակման ծրագրի մրցույթ Բոլոնիայի համալսարան, Իտալիա

Հոկտեմբերի 23, 2025

Erasmus+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Բոլոնիայի համալսարանի միջև կնքված միջբուհական համաձայնագրի համաձայն, հայտարարվում է շարժունության մրցույթ «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների համար՝ 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակը ուսանելու Բոլոնիայի համալսարանում:

Շարժունության ծրագրին մասնակցող ուսանողներին կտրամադրվի անհատական կրթաթոշակ և ճանապարհածախսի փոխհատուցում:
 

Փոխանակման ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

  • Լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության ուսանող։
  • Տիրապետել անգլերենին՝ Լեզուների իմացության եվրոպական շրջանակի B1/B2 մակարդակին համապատասխան:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հոկտեմբերի 28-ը ներառյալ ella.papikyan@isec.am  էլեկտրոնային հասցեին անգլերենով, որպես մեկ PDF փաստաթուղթ, ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝

1. անձնագրի պատճեն,

2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,

3. մոտիվացիոն նամակ (motivation letter),

4. ակադեմիական տեղեկագիր։


Փաստաթղթային փուլը հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց անգլերենով:

 

Գնահատման չափանիշներն են՝

  • անգլերենի իմացություն՝ B1/B2 մակարդակ,
  • միջանկյալ քննությունների արդյունքներ։

Բոլոնիայի համալսարանի վեբկայք՝ https://www.unibo.it/en

 

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժին (ԳԿՄԿ կենտրոնական մասնաշենք, 7-րդ հարկ)։

Հեռ․՝ (+374 60) 62-35-98
Էլ. հասցե՝ ella.papikyan@isec.am