ԳԿՄԿ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԸ․ Հայկանուշ Ղազարյան
Նոյեմբերի 20, 2026ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) մեկնարկում է միջոցառումների նոր շարք՝ «ԳԿՄԿ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԸ» խորագրով։
Հանդիպումների շարքը կվարեն ԳԿՄԿ-ի՝ մասնագիտական ոլորտում հաջողած շրջանավարտները։
Միջոցառման հասցեատերը ԳԿՄԿ-ի՝ նույն մասնագիտությամբ ուսանողներն ու շրջանավարտներն են։
Մուտքը ազատ կլինի հետաքրքված լայն հանրության համար։
Այս անգամ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը սիրով վարպետաց դաս վարելու է հրավիրել Հայաստանի ազգային գրադարանի փոխտնօրեն, ԳԿՄԿ շրջանավարտ Հայկանուշ Ղազարյանին՝ իր մասնագիտական հարուստ փորձը կիսելու ԳԿՄԿ «Գրադարանային-տեղեկատվական համակարգեր» մագիստոսական ծրագրի ուսանողների և շրջանավարտների հետ։
Կլինեն մասնակցության հավաստագրեր։
Գրացվելը պարտադիր է՝ անցնելով այս հղմամբ. https://forms.gle/aSnoegWETvbDZnHk9
Գրանցման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 26-ի 22։00։
Կազմակերպիչ՝ Հանրային կապերի և կարիերայի բաժին

