«PROM» կարճաժամկետ ակադեմիական փոխանակման ծրագրին դիմելու հնարավորություն
Փետրվարի 18, 2026ԳԿՄԿ մագիստրանտները, ասպիրանտները և ակադեմիական պրոֆեսորադասախոսական անձնակազմը հնարավորություն ունեն մասնակցելու Կրակովի ազգային կրթական հանձնաժողովի համալսարանի (Լեհաստան)՝ Ակադեմիական փոխանակման ազգային գործակալության (NAWA) կողմից ֆինանսավորվող «PROM» կարճաժամկետ ակադեմիական փոխանակման ծրագրին:
«PROM» ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ՝ այցելելով հետևյալ կայքէջ:
Կրակովի ազգային կրթական հանձնաժողովի համալսարանը ֆինանսապես աջակցում է PROM ծրագրի շրջանակներում իրականացվող շարժունությանը (ճանապարհածախս, կացարան, անհրաժեշտության դեպքում այլ վճարներ տեղում կփոխհատուցվեն):
Կրթաթոշակի մասին տեղեկություն:
Կրթաթոշակով ֆինանսավորվող ելքային և մուտքային շարժունակությունները կտևեն 5-30 օր։
Ասպիրանտները և ակադեմիական անձնակազմը կարող են դիմել 7-օրյա մուտքային մոբիլության համար:
Նախագծին մասնակցել ցանկացող թեկնածուները պետք է անհրաժեշտ փաստաթղթերը սկանավորված տարբերակով ուղարկեն հետևյալ էլեկտրոնային հասցեներին` ella.papikyan@isec.am և diana.khuzatyan@isec.am
- Լրացված և ստորագրված դիմումի ձևաթուղթ։
- UKEN ստորաբաժանման կողմից հաստատում՝ ընտրված աջակցության ձևի իրականացման հնարավորության վերաբերյալ, իսկ հետևյալ դեպքերում՝
- կոնֆերանս / ամառային կամ ձմեռային դպրոց – գրանցման ապացույց կամ կազմակերպչի էլեկտրոնային նամակ, որը հաստատում է զեկույցի ընդունումը կոնֆերանսում կամ դպրոցի ընդունելությունը։
- Ասպիրանտների համար – գիտական ղեկավարի կարճ հանձնարարական նամակ, որը հաստատում է պլանավորվող գործունեության սերտ կապը պատրաստվող դոկտորական ատենախոսության հետ։
- Ավելի քիչ հնարավորություններ ունեցող մասնակիցների համար – փաստաթուղթ, որը հաստատում է հաշմանդամությունը կամ առողջական, ֆինանսական, կրթական կամ սոցիալական այլ դժվարությունները։
- Ստորագրված տեղեկատվական դրույթ։
Պարտադիր ծանոթանալ նաև ծրագրի կանոնակարգին և դիմումաձևին:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ ս.թ փետրվարի 28:
Ծրագրի իրականացման ժամանակաշրջանը՝ մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԳԿՄԿ արտաքին կապերի բաժին՝ հեռ. (+374 60) 623598
