Մագիստրանտի Էրազմուս+ միջազգային կրեդիտային փոխանակման ծրագրի մրցույթ․ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան, Իսպանիա
Նոյեմբերի 17, 2026
Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի «Գործրար վարչարարություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները կարող են 2026-2027 ուստարվա երկրորդ կիսամյակը ուսանել Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում (Իսպանիա):
Մասնակցության համար անհրաժեշտ է՝
- լինել «Գործրար վարչարարություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանող,
- տիրապետել իսպաներենին՝ լեզուների իմացության եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ նոյեմբերի 23-ը ներառյալ PDF ձևաչափով (որպես մեկ pdf փաստաթուղթ) ուղարկել ստորև պահանջվող փաստաթղթերը հետևյալ էլ. հասցեին՝ ella.papikyan@isec.am: Վերնագրում նշել՝ “Erasmus+ 2026 Master mobility application”.
Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝
- ինքնակենսագրական` իսպաներենով, Europass CV ձևաչափով (ձևաչափը տե՛ս այստեղ՝ https://europass.cedefop.europa.eu/),
- մոտիվացիոն նամակ (իսպաներեն),
- առաջադիմության տեղեկանք,
- անձնագրի պատճեն:
Գնահատման չափանիշներն են՝
- միջանկյալ քննությունների արդյունքներ,
- իսպաներենի իմացություն (B2),
- բակալավրի ՄՈԳ։
Փաստաթղթային փուլը հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց:
Ուսուցման լեզուն՝ իսպաներեն:
Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի վեբկայք՝ https://www.ucm.es/english/incoming-mobility
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն՝ արտաքին կապերի բաժին (հեռախոս՝ 060-62-35-980):
