Գլխավոր էջ





17 Մար

Մագիստրանտի Էրազմուս + միջազգային կրեդիտային փոխանակման ծրագրի մրցույթ Լիլի համալսարան, Ֆրանսիա

Մարտի 17, 2026

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Երկրաբանության» ամբիոնի երկրորդ կուրսի ուսանողները հնարավորություն ունեն 2026-2027 ուստարվա առաջին կիսամյակը ուսանելու Լիլի համալսարանում:


Մասնակցության համար անհրաժեշտ է՝

  • լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Երկրաբանություն» ամբիոնի  երկրորդ կուրսի ուսանող,
  • տիրապետել անգլերենին՝ Լեզուների իմացության եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան։


Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մարտի 20-ը ներառյալ ella․papikyan@isec.am և lilit.sargsyan@isec.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ փաստաթղթերը (որպես մեկ pdf փաստաթուղթ)՝

  • անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրական՝ (CV) «Europass» ձևաչափով,
  • մոտիվացիոն նամակ (motivation letter),
  • առաջադիմության տեղեկանք (ընթացիկ ՄՈԳ),
  • տեղեկանք ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ  ընդհանուր բաժնից։

Փաստաթղթային փուլը հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց անգլերենով:

 

Գնահատման չափանիշներն են՝

  • անգլերենի իմացություն՝ B2 մակարդակ,
  • ընթացիկ ՄՈԳ։


Ուսուցման լեզուն՝ անգլերեն:

Լիլի համալսարանի վեբկայքը՝ https://www.univ-lille.fr/etudes/decouvrir-loffre-de-formation/

Անգլերեն դասընթացների ցանկը՝ https://international.univ-lille.fr

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժին (ԳԿՄԿ կենտրոնական մասնաշենք, 7-րդ հարկ)։

Հեռ․՝ (+374 60) 62-35-98
Էլ. հասցե՝ ella.papikyan@isec.am