Մագիստրոսի Էրասմուս + միջազգային փոխանակման ծրագրի մրցույթ Բոլոնիայի համալսարան, Իտալիա
Մայիսի 14, 2025«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Բոլոնիայի համալսրանաի միջև կնքված միջբուհական համաձայնագրի համաձայն, հայտարարվում է շարժունության մրցույթ «Արևելագիտություն» մասնագիտության ուսանողների համար՝ 2025-2026 ուստարվա 3-րդ կիսամյակը (2-կուրս, 1 կիսամյակ) ուսանելու Բոլոնիայի համալսարանում:
Շարժունության ծրագրին մասնակցող ուսանողներին կտրամադրվի անհատական կրթաթոշակ և ճանապարհածախսի փոխհատուցում:
Փոխանակման ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
- Լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Արևելագիտություն» մասնագիտության ուսանող։
- Տիրապետել անգլերենին՝ Լեզուների իմացության եվրոպական շրջանակի B1/B2 մակարդակին համապատասխան:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 20-ը ներառյալ ella.papikyan@isec.am էլեկտրոնային հասցեին անգլերենով, որպես մեկ PDF փաստաթուղթ, ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ (motivation letter),
4. ակադեմիական տեղեկագիր։
Փաստաթղթային փուլը հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց անգլերենով:
Գնահատման չափանիշներն են՝
- անգլերենի իմացություն՝ B1/B2 մակարդակ,
- միջանկյալ քննությունների արդյունքներ։
Բոլոնիայի համալսարանի վեբկայք՝ https://www.unibo.it/en
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն՝ արտաքին կապերի բաժին (ԳԿՄԿ կենտրոնական մասնաշենք, 7-րդ հարկ)։
Հեռ․՝ (+374 60) 62-35-98
Էլ. հասցե՝ ella.papikyan@isec.am