Միջազգային գիտաժողովի հրավեր
Հունվարի 14, 2026| |
ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ МЕЖДУНАРОДНЫЙ НАУЧНО-ОБРАЗОВАТЕЛЬНЫЙ ЦЕНТР INTERNATIONAL SCIENTIFIC-EDUCATIONAL CENTER |
![]() |
Միջազգային գիտաժողովի հրավեր
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը հրավիրում է մասնակցելու ամենամյա միջազգային գիտաժողովի՝ «Միջգիտակարգային հետազոտություններ և նորարարական տեխնոլոգիաներ» խորագրով, որտեղ կարող եք հանդես գալ զեկուցումներով։
Գիտաժողովը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի 10-րդ հարկի նիստերի դահլիճում, ս.թ. հունիսի 5-ին՝ ժամը 10։00-ին։
Գիտաժողովի նպատակն է՝ ներկայացնել պրոֆեսորադասախոսական համակազմի, ասպիրանտների և մագիստրանտների՝ հիմնարար և կիրառական հետազոտություններում առկա ձեռքբերումներն ու հիմնախնդիրները։
Տեխնիկական պահանջներին կարող եք ծանոթանալ ասյտեղ։
Հոդվածները ներկայացվում են մինչև ս.թ. մարտի 15-ը։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն՝ Մանանա Ենոքյանին (010) 568183 (ներքին՝ 358) հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ հետևյալ էլ. հասցեին՝ manana.yenokyan@isec.am.

