ԿԱՃԱՌ / ԱԿԱԴԵՄԻԱ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2026թ. առաջին համար
Հունվարի 13, 2026Տեղեկացնում ենք, որ սկսվել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ԿԱՃԱՌ/ ԱԿԱԴԵՄԻԱ հասարակագիտական պարբերականի 2026թ. առաջին համարի հոդվածների հավաքագրման գործընթացը։
Հոդվածների ներկայացման ձևաչափին կարող եք ծանոթանալ տեխնիկական պահանջների բաժնում՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://katchar.sci.am/index.php/ksp/formatting-guide:
2026թ. առաջին համարում ընդգրկվելու համար հոդվածներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս․թ փետրվարի 10-ը:
Հոդվածները ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել https://katchar.sci.am/ կայք, գրանցվել, ինչից հետո՝ մուտք գործել համակարգ և ներկայացնել հոդվածը։
ԿԱՃԱՌ/ ԱԿԱԴԵՄԻԱ հասարակագիտական պարբերականի գլխավոր խմբագիրն է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանը:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+37410) 56 81 83 (358) հեռախոսահամարին կամ ուղարկել նամակ հետևյալ էլ.հասցեին՝ katchar@isec.am:
