Գլխավոր էջ





7 Մայ

ՀՐԱՎԵՐ

Մայիսի 7, 2026

ՀՐԱՎԵՐ՝

Տուշայի համալսարանի պրոֆեսոր Անդրեա Պետրոսելլիի դասախոսություններին մասնակցելու

 

Հարգելի' ուսանողներ և դասախոսներ, 

ԳԿՄԿ Երկրաբանության ամբիոնի և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի նախաձեռնությամբ, Տուշայի Համալսարանի  և ԳԿՄԿ-ի միջև իրականացվող Erasmus+  միջազգային կրեդիտային ծրագրի շրջանակում, ս․թ․ մայիսի 26–27-ին  ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում  դասախոսություններով հանդես կգա պրոֆեսոր Անդրեա Պետրոսելլին:

Անդրեա Պետրոսելլին Տուշայի համալսարանի  հիդրոլոգիայի և հիդրավլիկայի պրոֆեսոր է, ինչպես նաև Italian Network of Universities for Sustainable Development (RUS)-ի գծով ռեկտորի պատվիրակ։ Նրա գիտական գործունեությունը ներառում է հիդրոլոգիական մոդելավորում, հեղեղների գնահատում, փոքր և չուսումնասիրված ջրհավաք ավազանների ուսումնասիրություն, ինչպես նաև բնական վտանգների մոդելավորում։

Դասախոսությունների թեմաները՝

• EBA4SUB (Event-based Approach for Small and Ungauged Basins)
• COSMO4SUB (Continuous Simulation Modelling for Small and Ungauged Basins)
• Virtual Rain (Stochastic Rainfall Generator)

Դասախոսությունների ժամանակացույցը՝


    Մայիսի 26-ին՝ ժ․ 10:00–13:00

    Տեսական դասախոսություն
    EBA4SUB, COSMO4SUB և Virtual Rain ծրագրերի տեսական հիմքերի և կիրառությունների ներկայացում։


    Մայիսի 27-ին՝ ժ․ 10:00–13:00

    Գործնական սեմինար
    Ծրագրերի գործնական կիրառություն և աշխատանք ուսանողների հետ։


Վայրը՝
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ / ԳԿՄԿ,
Երևան, Մարշալ Բաղրամյան 24 Ա

 

Հրավիրվում են մասնակցելու մագիստրանտները, ասպիրանտները, շրջանավարտները, երիտասարդ հետազոտողները և թեմայով հետաքրքրված բոլոր ուսանողները։