Գլխավոր էջ





5 Հոկ

Հայտարարություն

Հոկտեմբերի 5, 2023

Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթին մասնակցելու համար ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի 2-րդ կուրսերի ուսանողներն իրենց փաստաթղթերը կարող են ներկայացնել դեկանատ մինչև ս/թ հոկտեմբերի 16-ը ներառյալ։

Մրցույթն անցկացվում է ըստ հետևյալ ոլորտների`


1) բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ).

2) բժշկություն
3) հումանիտար գիտություններ
4) հասարակագիտություն
5) ճարտարագիտություն (այդ թվում` ճարտարապետական/գյուղատնտեսական)
6) մշակույթ-սպորտ
7) հայագիտություն:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք ունեն 17 և բարձր ամփոփիչ միջին
որակական գնահատական, հրապարակված գիտական հոդվածներ, դրսևորել են հասարակական ակտիվություն։

Հայտը լրացնելու համար ուսանողները դեկանատ պետք է ներկայացնեն՝


•Առաջադիմության թերթիկ

•Բնութագիր ամբիոնից
•Դեկանի և գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրենի ստորագրությամբ հրապարակումների ցուցակ կամ ստեղծագործական, սպորտային մրցույթների, օլիմպիադաների մասնակցությունը հավաստող փաստաթղթեր
•Հասարակական ակտիվությունը հավաստող փաստաթղթեր։