6 Մայ
Հարգելի՛ գործընկերներ,

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացնում է Էրազմուս+ կարողությունների զարգացման «EU Bridge. Բարձրագույն կրթության հզորացում՝ Հայաստանում եվրոպական ծրագրերի կառավարման համար» նախագիծը։
Այն միտված է նպաստելու Հայաստանում իրականացվող ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերի որակի բարձրացմանը, միջազգային համագործակցության խթանմանը, ծրագրերի կառավարման ոլորտի մասնագետների պատրաստմանն ու փորձի փոխանակմանը՝ ամրապնդելով հայկական համալսարանների դերը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում։
Նախագծի շրջանակներում իրականացվում է բուհերի կարիքների գնահատում՝ հետազոտություն, որի արդյունքների հիման վրա կմշակվի վերապատրաստման ծրագիր բուհերի աշխատակիցների և պրոֆեսորադասախոսական կազմի համար։
Հարցաշարը անանուն է և նախատեսված է բուհերի բարձր և միջին օղակի ղեկավարների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի համար։
Խնդրում ենք անցնել հետևյալ հղումով և լրացնել հարցաշարը մինչև ս/թ մայիսի 12-ը ՝ https://forms.gle/B1VqahjfJghYcsuS8
EU Bridge հարցաշար
Մայիսի 6, 2026
Շնորհակալ ենք համագործակցության համար։
Հարգանքով՝
ԵՄ ԿԱՄՈՒՐՋ ծրագրի աշխատակազմ
