Erasmus+ դասախոսություն
Հունիսի 4, 2025
ԳԿՄԿ երկրաբանության ամբիոնի ուսանողներին և Երկրաբանական գիտությունների ինստիտուտի աշխատակիցներին
Ուրախ ենք տեղեկացնել, որ Ֆրանսիայի Լիլի համալսարանի պրոֆեսոր Տանիել Դանիելյանը Erasmus+ ծրագրի շրջանակներում երեքշաբթի՝ հունիսի 10-ին՝ ժամը 14:30-ին, Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գլխավոր դահլիճում կկարդա երկու դասախոսություն։
Դասախոսությունների թեմաներն են՝
1. Հնէակլիմայագիտություն՝ ժամանակակից ըմբռնում, ուսումնասիրության առարկաներ, գործիքներ և մեթոդաբանություններ,
2. Երկրաբանական ժառանգություն և երկրաբանական պահպանություն: Կիրառման ներուժը Հայաստանում:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու բոլոր ուսանողներին, հետազոտողներին և ամբիոնի անդամներին։
Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը՝ միջազգային հարթակում քննարկելու երկրաբանական գիտությունների ոլորտի առանցքային թեմաները և Հայաստանի համար դրանց գործնական նշանակությունը։