4 Մար
Գիտաժողովի հրավեր
Մարտի 4, 2026ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հրավիրում է բոլոր հետաքրքրվածներին՝ որպես ունկնդիր մասնակցելու վարքային շեղումների հիմնախնդիրներին նվիրված հոգեբանական գիտաժողովի։
Գիտաժողովն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ 25RG-5A025 ծածկագրով «Սուբյեկտիվ բարեկեցության և սոցիալական կայունության հայեցակարգը հոգեբանական անոմիայի հաղթահարման համատեքստում» գիտական թեմայի շրջանակում։
Համակազամակերպիչ՝ «Փսիբալանս» հոգեբանական աջակցության և մասնագիտական վերապատրաստումների միջազգային կենտրոն։
Գիտաժողովը կկայանա 2026թ․ մարտի 7-ին` ժ․ 15։00-ին, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի 10-րդ հարկի դահլիճում (հասցե՝ ք․ Երևան, Բաղրամյան 24 Դ)։

