Գլխավոր էջ





31 Հոկ

Արցախի բուհերի ուսանողների համար

Հոկտեմբերի 31, 2020

Արցախցի հարգելի՛ ուսանողներ,

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը  (այսուհետ՝ ԳԱԱ ԳԿՄԿ) սիրով հրավիրում է Արցախի բուհերի մագիստրատուրայի ուսանողներին մասնակցելու ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի դասերին՝ ազատ ունկնդրի կարգավիճակով։

Կից հղմամբ կարող եք լրացնել անհրաժեշտ հայտը, որից հետո մեր մասնագետները Ձեզ  կգրանցեն ԳԿՄԿ հեռավար ուսուցման համակարգում և Դուք կստանաք հայտում` Ձեր կողմից նշված նախընտրելի մասնագիտացման դասընթացներին մուտք գործելու ու մասնակցելու հնարավորություն։

Հայտի հղումը՝ https://forms.gle/Sdo2teTnnSMjSdGe9

Ըստ անհրաժեշտության՝ կտրամադրվի նաև տեխնիկական աջակցություն։

Սիրով սպասում ենք։

Կոնտակտային հեռախոսահամար՝ 010584541

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Առաջարկը վերաբերվում է բացառապես մագիստրոսներին։