Գլխավոր էջ





17 Փտր

Դրամաշնորհային նախագծերի մրցույթի հայտարարություն

Փետրվարի 17, 2023

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ADVANCE դրամաշնորհային հետազոտական ծրագրի շրջանակում հայտարարել է 4 գիտահետազոտական նախագծերի մրցույթ տվյալագիտության, նյութագիտության, կենսաինֆորմատիկայի և դեղերի հայտնաբերման ոլորտներում։

Հայտարարված դրամաշնորհային նախագծերի մրցույթին կարող են դիմել հետազոտողներ և ուսանողներ, որոնք կմիանան հետազոտական թիմերին ու կաշխատեն արտասահմանյան գիտական ղեկավարների հետ նշված ոլորտներում։

Վերոնշյալ հնարավորությունների մասին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողներին ու գիտաշխատողներին իրազեկելու նպատակով կազմակերպվել է տեղեկատվական հանդիպում, որը տեղի կունենա փետրվարի 24-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի 10-րդ հարկի դահլիճում։

Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալու ծրագրի ընձեռած հնարավորություններին, պահանջներին, դիմելու կարգին և ստանալու իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։