Գլխավոր էջ





3 Հոկ

Ռուսաստանի Դաշնության բուհերի կրթական ցուցահանդես «Կրթությունը Ռուսաստանում. Երևան 2022»

Հոկտեմբերի 3, 2022

Ս/թ հոկտեմբերի 6-7-ը Երևանի Ռուսական տունը (Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոն) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հրավիրում է ՀՀ դպրոցականներին և ուսանողներին մասնակցելու ՌԴ բուհերի «Կրթությունը Ռուսաստանում. Երևան 2022» ցուցահանդեսին:

Ցուցահանդեսի շրջանակներում դիմորդները կծանոթանան ՌԴ բուհերի կրթական և գիտական ներուժին, ինչպես նաև Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների համար անվճար կրթության ծրագրին:

Անցկացման
վայրը՝

Մարշալ Բաղրամյան պողոտա 24 (Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության բաց տարածք):

Ժամը՝


10:00-ից մինչև 19:00

Մուտքն
ազատ է:

 

Ծրագիր

Հոկտեմբերի 6, 2022 թ.


10:00               ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վ. Ժ. Դումանյանի ողջույնի խոսք (հստակեցվում է)։

10:00               Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Պ. Կոպիրկինի ողջույնի խոսք:

10:10               Հայաստանի Հանրապետությունում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավարի ողջույնի խոսք:

10:20               Ցուցահանդեսի բացում

19:00               Ցուցահանդեսի փակում


Հոկտեմբերի
7, 2022 թ.


10:00               Ցուցահանդեսի բացում

19:00               Ցուցահանդեսի փակում