Գլխավոր էջ





7 Հոկ

Էրազմուս+ տեղեկատվական օր ԳԿՄԿ-ում

Հոկտեմբերի 7, 2022

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի արտաքին կապերի բաժինը ErasmusDays միջոցառման շրջանակներում կազմակերպում է Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերին նվիրված տեղեկատվական հանդիպում, որը նախատեսված է «Գործարար վարչարարություն» և «Իրավագիտություն» մասնագիտությամբ սովորող 1-ին կուրսի ուսանողների համար:

Հանդիպման ընթացքում կներկայացվեն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում գործող փոխանակման ծրագրերի հնարավորությունները, դիմելու ժամկետները և պայմանները:

Հանդիպումը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 14-ին, ժ. 14:30-ին, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (10-րդ հարկ)։