Գլխավոր էջ





16 Հոկ

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի մրցույթ՝ Բոլոնիայի համալսարան, Իտալիա

Հոկտեմբերի 16, 2018

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Արևելագիտություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները կարող են 2018-2019 ուստարվա երկրորդ կիսամյակը սովորել Բոլոնիայի համալսարանում:


Մասնակցության համար անհրաժեշտ է՝

  • Լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Արևելագիտությունբ» մասնագիտության առաջին կուրսի ուսանող,
  • Տիրապետել անգլերեն լեզվին՝ Լեզուների Եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան,



Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հոկտեմբերի 25-ը ներառյալ՝  arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/ ՝

  • Մոտիվացիոն նամակ անգլերեն լեզվով, թե ինչու եք ցանկանում ուսանել Բոլոնիայի համալսարանում,
  • ինքնակենսագրություն անգլերեն լեզվով (Europass ձևաչափ),
  • Անգլերեն լեզվի հավաստագիր*,
  • անձնագրի պատճե:



Ուսուցման լեզուներն են՝ անգլերեն:


Փաստաթղթային փուլն հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց:
*Անգլերեն լեզվի հավաստագիր չունենալու դեպքում հարցազրույցն անցկացվելու է անգլերեն լեզվով:

Գնահատման չափանիշներն են՝


  • Լեզվի իմացություն
  • Բակալավրի ՄՈԳ
  • Միջանկյալ քննությունների արդյունքներ

 

Ուսանողին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:
Բոլոնիայի համալսարանի վեբկայքը՝ https://www.unibo.it/en


Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: