Գլխավոր էջ





5 Փտր

Էրազմուս+՝ դասախոսի մրցույթի հայտարարություն

Փետրվարի 5, 2024

Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Կրակովի ազգային կրթական հանձնաժողովի համալսարանի (Լեհաստան) միջև իրականացվող Erasmus+ KA107 շարժունության ծրագիրը հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Հոգեբանություն» ամբիոնի դասախոսների համար:

Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում 2023-2024 ուսումնական տարում 1 շաբաթ դասավանդել Կրակովի ազգային կրթական հանձնաժողովի համալսարանի համապատասխան դեպարտամենտում:


Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. փետրվարի 15-ը ներառյալ ella.papikyan@isec.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/՝

  • Ինքնակենսագրական (ձևը՝ Europass CV)
  • Դասավանդման պլան
  • Անգլերեն լեզվի հավաստագիր*
  • անձնագրի պատճեն

*Անգլերեն լեզվի հավաստագիր չունենալու դեպքում անցկացվում է հարցազրույց անգլերեն լեզվով:

Կրակովի ազգային կրթական հանձնաժողովի համալսարանի կայքը https://www.uken.krakow.pl/en/

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: