Գլխավոր էջ





12 Փտր

Էրազմուս+՝ դասախոսի մրցույթի հայտարարություն

Փետրվարի 12, 2024

Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և ՅՈՒՆԻՆԵՏՏՈՒՆՈ միջազգային տելեմատիկ համալսարանի (Իտալիա) միջև իրականացվող Erasmus+ KA107 շարժունության ծրագիրը հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի համար:

Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում իրականացնել 1  պրոֆեսորադասախոսական շարժունություն ՅՈՒՆԻՆԵՏՏՈՒՆՈ միջազգային տելեմատիկ համալսարան՝ 2023-2024 ուս.տարվա 2 կիսամյակում, 20 օր ժամկետով մի շարք դասախոսություններ կարդալու նպատակով:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. փետրվարի 19-ը ներառյալ  ella.papikyan@isec.am  էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/՝

  • Ինքնակենսագրական (ձևը՝ Europass CV)  
  • Դասավանդման պլան
  • Անձնագրի պատճեն

ՅՈՒՆԻՆԵՏՏՈՒՆՈ միջազգային տելեմատիկ համալսարանի կայքը տես https://www.uninettunouniversity.net/en/default.aspx

Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: