Գլխավոր էջ





30 Հնվ

Էրազմուս+՝ դասախոսի մրցույթի հայտարարություն

Հունվարի 30, 2019

Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Կրակովի մանկավարժական համալսարանի միջև իրականացվող Erasmus+ շարժունության ծրագրով հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոսների համար:

Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում Բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի 3 դասախոսի 2018-2019 ուսումնական տարում մեկ շաբաթ դասավանդել Կրակովի մանկավարժական համալսարանի համապատասխան դեպարտամենտում:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. փետրվարի 10-ը ներառյալ  arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/՝

  • Լրացված դիմում-հայտ
  • Ինքնակենսագրական (ձևը՝ Europass CV)
  • Դասավանդման պլան
  • Մոտիվացիոն նամակ
  • Անգլերեն լեզվի հավաստագիր,
  • Անձնագրի պատճե:


Կրակովի մանկավարժական համալսարանի վեբկայքը՝ https://www.up.krakow.pl/en/


Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: